Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ Արգենտինայի դեսպանության ներկայացուցիչ
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպանության առաջին քարտուղար և հյուպատոս Խուան Բ․ Սկարտասցինի դել Ռիոն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին։
«Ի հեճուկս տարածաշրջանում առկա բոլոր քաղաքական խնդիրների, Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը: Խրախուսում ենք Հայաստանի կողմից իր սահմանների որոշման գործընթացը,սահմանազատումը, իրավիճակը կարգավորելու համար հասարակական հանձնառությունը, որը, կարծում եմ, խաղաղություն և բարգավաճում կբերի Հայաստանին: Դա Արգենինայի ամենամեծ ցանկությունն է»:
Հյուպատոսը հստակեցնում է՝ խոսքը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է:
Նա նաև հիշեցրեց, թե ինչպիսի աջակցություն է ցուցաբերել Արգենտինան Արցախից տեղահանված հայերին։
«Արգենտինան շատ բան է արել և շարունակում է անել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար: Տեսնելով հումանիտար ճգնաժամը, անցյալ տարի Հայաստան ենք ուղարկել մարդասիրական բեռներ և «Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական առաքելությունը, քանի որ շատ լավ գիտակցում ենք, թե որքան կարևոր են այստեղ ապրող հայերի և այլ երկրներից եղած մարդկանց իրավունքները: Կարևոր է ընդգծել, որ Արգենտինայի հայ համայնքը մեջ ներդրում է ունեցել այդ մարդասիրական օգնությունը ուղարկելու գործում»,- ասաց նա։
Արգենտինայի դեսպանության ներկայացուցիչը հիշեցրեց, որ Արգենտինան նույնպես սահմանային խնդիրենր ունի՝ կապված Ֆոլկլենդյան և Մալվինյան կղզիների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա