Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծեց՝ իշխանությունների արածն ապօրինի է, հանցանք.
«Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով ամբողջ Տավուշը դարձնել մեծ ամրոց։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Այս գործընթացը խաբեությամբ արված գործընթաց է, քանի որ 4 օր առաջ Նիկոլը եկավ Կիրանց, 4 օրում քարտեզ են հրապարակել, գրել են ինչպես պետք է լինի։ Նշանակում է, որ նախապես գծված գործընթաց է։ Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի ուղղակիորեն կյանքի վճռորած դրսևորումն է»: