Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ «Արևմուռտքի և Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում կառուցել պանթուրանական աշխարհ և ոչնչացնել Հայաստանը՝ միավորելու համար այդաշխարհի երկու մասերը՝ Թուրքիան և Ադրբեջանը»։
Իրանցի փորձագետի խոսքից մեջբերումը հրապարակել է վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը որը մասնակցում է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագրով քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցում են գիտնականներ Ռուսաստանից ու Իրանից։
«Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին միայն կմեծացնի Բաքվի և Անկարայի ախորժակները։ Սա պաշտոնական Երևանի սխալն է, իսկ ռուս խաղաղպհների դուրս բերումը 2024-ին՝ Վրաստանից 2007-ին ռուսական ռազմաբազաների դուրս բերման հետևանքն է։ Հայաստանի՝ Եվրոպայի հետ կապված հույսը չի ապահովելու երկրի անվտանգությունը։ Թուրքիան Հայաստանի իշխանություններին կօգտագործի Ռուսաստանի դեմ. Թուրքիայի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, որտեղ Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
- Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան