Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։
Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր գյուղը, մեր ճանապարհը, պահանջում են գործընթացի կասեցում։
«Սա մեր հողն է։ Մենք ուզում ենք մեր գյուղը, մեր հողը։ Ժողովուրդը խաբվել է, էլ ոչ մեկի չի ուզում լսել»,-ասում են գյուղացիները։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ել նշեց, եկել են գաղտագողի սահմանազատման աշխատանքներ են իրականացրել, մարդիկ տեղյակ չեն եղել դրանից։
Սուրեն Պետրոսյանն էլ նկատեց՝ էս պրոցեսը մեծ թափ է հավաքելու, այն վերաբերում է երկրին։
«Ոսկեպարում մի մարդ մնալո՞ւ է։ Կիրանցում մի մարդ մնալո՞ւ է, եթե երեսուն մետր էն կողմ թուրքն է»,-ասաց Պետրոսյանը ոստիկանին։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը փակ են պահում։
Հարակից հրապարակումներ`
- Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
- Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
- Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
- Տավուշցիները դուրս են եկել բողոքի
- Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան