Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի երկրում ընդամենը մեկ հարցով՝ որ իքնը հռչակվի ցմահ ղեկավար»,- նոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ռեալիստների դաշինք» ստեղծման մասին ազդարարող միջոցառմանն ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշեց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում իմպիչմենթ հայտարարել Փաշինյանին, պետք է հասարակական կոնսոլիդիացիայի բանաձև գտնել ու եթե փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվի, «100 տոկոսով կարող եմ ասել՝ Փաշինյանի թիկնազորն իրեն կձերբակալի»։
«Եթե ակտիվ փողոց եղավ, իր թիկնազորն իրեն կձերբակալի, այդ հոգսը ժողովրդի վրա չի մնալու։ Ոչ մեկ խելապակաս չէ մեկի հետ կրել այս երկրի կործանման պատասխանատվությունը; Ուղղակի հիմա իրավապահ մարմինները ուժային գործիք են դարձել, որովհետև փողոցում մարդ չկա։
Թող հավաքվի 50-60 հազար մարդ, ընկալելի հարթակ լինի, կտեսեք՝ ինչ արագ ուժային կառույցների ղեկավարները իրար հետ վեճի մեջ կբռնկվեն, թե ով է առաջինը ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Սուրենյանցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա