Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց բողոքի վայրում՝ բացօթյա։
Ղալումյանը տեղ հասնելուն պես մեղադրեց «Մեդիահաբ»-ի նկարահանող խմբին գործընթացը խոչընդոտելու համար, ապա ասաց՝, քանի դեռ տեսախցիկը չեն անջատել, ոչինչ չի խոսելու գյուղացիների հետ։ Մարզպետի պահանջին միացան նաև գյուղացիները։
«Հեռացեք»,-ասաց մարզպետը։
Ավելի ուշ հանդիպումը շարունակվեց փակ ֆորմատով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան