«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
Այսօր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500 թուփ հասմիկ և 40 արևմտյան թույա տեսակի ծառեր։ Նպատակը՝ «Զվարթնոց»-ի տարածքում կենդանի ցանկապատ ստեղծելն է։ Նախաձեռնության հեղինակը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն է, որը միանալով «Երկրի օր» գլոբալ բնապահպանական միջոցառմանը, Հայաստանում իրականացրեց ծառատունկ։
««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքն «Էյ Թի Փի»-իի կողմից կանաչապատված վայրերից է։ Մենք շատ ենք ծրագրեր իրակնացնում պատմամշակութային վայրերում, դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների տարածքներում։ Մենք նաև նշում ենք Հայաստանում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի 30 տարին։ Այս համատեքստում ուզում եմ նշել, որ այս տարիների ընթացքում ոչ միայն բնապահպանական խնդիրներ ենք լուծել, այլև սոցիալական։ Անտառտնկման ընթացքում բացվում են մեծ թվով աշխատատեղեր։ Ներկա պահին Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում և Կոտայքում մեր անտառային բաժնի աշխատակիցներն իրականացնում են անտառտնկման աշխատանքներ բնակիչների հետ միասին։ Այսինքն՝ բնակիչներն ակտիվ ներգրավածություն ունենալով անտառտնկման աշխատանքներին, ստանում են նաև ֆինանսական աջակցություն»,- ասաց «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը։
Ծառատունկի միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ-ի, Չեխիայի, Արգենտինայի և ԵՄ դեսպանները, որոնք «Զվարթնոց»-ում տնկեցին իրենց անվանական ծառերը։ Օրինակ՝ Հայաստանում Արգենտինայի դեսպանության առաջին քարտուղար և հյուպատոս Խուան Բ․ Սկարտասցինի դել Ռիոն եկել էր կնոջ և երկու որդիների հետ։
«Ծառատունկին մասնակցում եմ ընտանիքիս անդամների հետ։ Ես տնկեցի մեկ տուա , իսկ կնոջս և երեխաներիս հետ նաև 10 հատ թուփ։ Ես երջանիկ եմ, որ ընտանիքիս հետ եմ այստեղ։ Սա հատուկ օր է մեզ համար, քանի որ նպաստելու ենք ոչ միայն Հայաստանի կանաչ տարածքների ավելացմանը, այլև որպես Արգենտինայի ներկայացուցիչ Հայաստանի հետ կապերն ավելի ամրապնդմանը»,- ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպանության ներկայացուցիչը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր ելույթում նշեց․ «Այսօր մենք նշում ենք Երկիր մոլորակի օրը՝ Հայաստանի կարևորագույն հնավայրում՝ «Զվարթնոց»-ի տաճարում։ Պետք է նշեմ, որ առաջին անգամ էի այցելում «Զվարթնոց» և տպավորված եմ։ «Էյ Թի Փի» -ին միլիոնավոր ծառեր են տնկվել և կարողացել է բնապահպանական այս կարևոր խնդիրն ուշադրության արժանացնել։ Սա առիթ է ևս մեկ անգամ ի ցույց դնել կանաչապատման կարևորությունը՝ տնտեսական ինքնաբավության և կայունության առումով։ Ինչպես գիտեք, ապրելի 22-ին Երկիր մոլորակի օրը, բնապահպաններն իրենց կարևոր ներդրումն են ունենում բնապահպանական հարցերի բարձրաձայնման և պահպանման առումով՝ երկիր մոլորակի ապագան հանուն բոլորիս երաշխավորելու համար»։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան վարպետութան դասեր, բնության և արվեստի համադրման արդյունքում ստեղծված ձեռագործ աշխատանքների ցուցադրություն։Այս ամենը համեմվեց ազգային երգով ու պարով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա