ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում է Հայաստանի սահմանադրությանն ու օրենքներին, այսիքն Մհեր Գրիգորյանն իրավասու չէ նման բանակցություններ վարել ու փաստաթղթեր ստորագրել»,- կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ նախագահի աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ Հայաստանն ունի պետական սահմանի մասին օրենք, որում ասվում է որ պետական սահմանի նկարագրությունը տրվում է միջազգային պայմանագրով և օրենքով. «Միջազգային պայմանագիր կարող է ստորագրել պետության անունից լիազորված պաշտոնյան, լիազորություն տրվում է կառավարության որոշմամբ։ Կառավարության որոշում չկա, որ Մհեր Գրիգորյանը պետության անունից հանդես գա ու ստորագրի փաստաթուղթ, եթե նույնիսկ ստորագրի, մինչև ՍԴ կողմից Սահմանադրությանը համապատասխանության որոշում չկայացվի, ԱԺ-ն չվավերացնի, ուժի մեջ չմտնի, այդ պայմանագրով որևէ գործողություն անել չի կարող։
Վարչապետը կամ մյուս նախարարնրեն ասում են՝ այդ տարածքները Հայաստանի տարածքները չեն, եթե Հայաստանի տարածք չէ, մեր Զինված ուժերը ի՞նչ գործ ունի այնտեղ, որտեղի՞ց է երևում, որ դա Հայաստանի տարածք չէ, եթե Ադրբեջանի հետ պայմանագիր չունես, խորհրդարաններում վավերացված չեն։ Նույն տրամաբանությամբ կարող ես ասել Երևանը, Սյունիքը Հայաստանի տարածք չէ։ Դա ապօրինի մոտեցում է»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
- Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
- Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
- Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
- Սա նշանակում է՝ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան
- Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն