Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում»,-նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, հենց այսօրվա Հայաստանը դե ֆակտո ավելի փոքր տարածք ունի, քան նույնիսկ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, իսկ իր բնօրրանում հայոց լեզվի տարածման աշխարհագրական տարածքը հասել է պատմական նվազագույնի։
«Սա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում», սա հենց իրական Հայաստանը պատմական դարձնելու գործընթաց է»,-ընդգծում է իրանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
- «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
- Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը
- Բերդի բնակիչ. Եթե մի մետր եկան Տավուշից, հասնելու են Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան