Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու ադրբեջանական բանտերում բանտարկված Արցախի ղեկավարների վիճակը: Այս մասին գրում է Le Figaro-ն։
«Հայի՝ Բաքու գնալն անօրինական է։ Մյուս կողմից, մենք հուսով ենք, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած ֆրանսիական կառավարությունից, կկարողանան դա անել՝ գնահատելու նրա պահման պայմանները և առողջությունը, ինչպես նաև Արցախի բանտարկված մյուս յոթ առաջնորդների պահման պայմաններն ու առողջական վիճակը»,- ասել է նա ֆրանսիական թերթին։
Հիշեցնենք՝ նախօրեին Ռուբեն Վարդանյանի ընտանիքն հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը
- Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
- Ռուբեն Վարդանյանի թիմակիցն արձագանքել է նրա ազատ արձակման լուրերին
- Ռուբեն Վարդանյանը մի փոքրիկ, քարտեզից դուրս գտնվող տարածաշրջանի աշխարհահռչակ խոսնակն էր. Rain TV