Նիկոլը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը. Աշոտյան
«Առաջինը, Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ անգամ Փաշինյանի նախաձեռնությունն է։ Եվ երկրորդը, դա ոչ թե պատահական կամ սպոնտան քայլ է, այլ 2018-ից սկսած Փաշինյանի կողմից հետևողականորեն վարվող քաղաքականություն»,- ասել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը , ով շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ և պատասխանել դրանց։
Նա պատասխանել է հարցին. «Անդրանիկ Քոչարյանն արդեն կասկածի տակ է դնում ցեղասպանությունը և զոհերի թիվը, ի՞նչ կասեք այս թեմայով»։
Ա.Աշոտյանը իր պատասխանում նշել է. «Իր ողջ պաշտոնավարման ընթացքում, հենց ամենասկզբից Նիկոլը քայլ առ քայլ հրաժարվում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից։ Վերցրեք և վերընթերցեք 2018-ից հետո նրա ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեաներում, Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում, նրա ուղերձները Ապրիլի 24-ի կապակցությամբ։ Միակ բացառությունը 44-օրյա պատերազմն էր։
Նա քաղաքական անբարոյականության նոր նշաձող է սահմանում այս թեմայով։ Ցանկացած ժողովրդի հանդեպ իրացված ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթաց պահանջում է միջազգային լուրջ դերակատարների ներգրավում, որոնք բնական է, որ պիտի ունենան նաև սեփական շահ։
Սկզբից դա Սովետական Միությունն էր, բայց արդյո՞ք Սովետներն էին հայ ժողովրդի ցավի և արժանապատվության տերը, կամ արդյո՞ք Սովետները կարող էին ցեղասպանության հետևանքով երկրագնդով սփռված հայկական գաղթօջախներում Հայոց Ցեղասպանության հարցը առաջ տանեին։ Կամ ի՞նչ կապ ուներ Սովետը 1915-ին հույների և ասորիների ցեղասպանության հետ։ Նիկոլի սկանդալային դասախոսության այդ թեզերը տգետ են և բարոյազուրկ։
Հայոց ցեղասպանության հարցի ուրացումը ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանը ուղղված միջազգային մեխանիզմներին, որովհետև Հայոց ցեղասպանությունը շատ կարևոր մասնիկն էր այդ շարժման։
Նիկոլը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը նաև վերջինիս ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական գործիչների, փորձագետների, մտավորականների տասնյակ տարիների աշխատանքը։
Հոլոքոստը, Ռուանդայի և Հարավսլավիայի ցեղասպանությունները՝ բոլորն էլ ունեցել են միջազգային ասպարեզում հարցը առաջ տանող, ավելի հզոր և շահագրգիռ «սպոնսորներ»։ Իսկ Հայաստանի անկախացումից հետո Հայոց ցեղասպանությունը դարձավ միջազգային քաղաքական օրակարգի մաս և ճանաչվեց տասնյակ արևմտյան երկրների և կառույցների կողմից։ Ըստ Նիկոլի, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Լեհաստանը Ստալինի՞ խաթր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Բրեժնևի՞, թե՞ միանգամից Պուտինի։
Փաշինյանական նոր դավաճանությունը ունի նաև երկու ներքին նպատակներ ա․ դյուրացնել նոր Սահմանադրության ընդունումը և բ․ խորացնել Հայաստան- Սփյուռք խզումը։ Ի դեպ, երկուսն էլ թուրքական պահանջներ են։ Այսքանից հետո ոչ մի հոգով նիկոլական իրավունք չունի ապրիլի 24-ին բարձրանալ Ծիծեռնակաբերդ։ Չպղծե՜ք ձեր ներկայությամբ 1․500․000 հայ նահատակների հիշատակը»։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Քոչարյան, ցեղասպանվածների ցուցակների պատվերը բերեցիր, հիմա էլ սա հետ փոխանցի
- 2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
- Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
- Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան
- Մարդ չի կարող էդ աստիճանի անգրագետ լինել. Ադիբեկյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
- ՔՊ խմբակցությունը նեղանում է․ «Գնացել, կպել եք միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերին, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան