Տավուշցիները պատրաստ են իրենց հող ու ջրի, տան ու հայրենիքի համար մինչև վերջ պայքարել. Դանիելյան
Տավուշի մարզի բնակիչները, ովքեր վաղ առավոտից փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը, պատարաստ են մինչև վերջ պայքարել իրենց հողի ու ջրի համար։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով արդեն քանի օր Տավուշում է։
«Գյուղացիները պատրաստ են մինչև վերջ գնալ։ Նրանք այսօր հավաքվել էին՝ իրենց հող ու ջրի համար, տան համար, պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց հայրենիքի համար»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ ինքաբուխ ակցիայի մասնակիցները իրենք որոշեցին այսօր դադարեցնել ակցիան։
«Այսօր Տավուշ էին եկել իշխանության ներկայացուցիչները։ Գյուղացիների մի մասն ասում էր՝ բացեն ճանապարհը, քանի որ իրենց խոստացել են երկուշաբթի կեսօրից հետո իրենց պահանջների վերաբերյալ պատասխան կստանան։ Մի մասը դեմ էր դրան։
Սակայն երկար ժամանակով փակելով ճանապարհը՝ այլ խնդիրներ է առաջացնում ու որոշեցին բացել ճանապարհը։ Բացի այդ, արդեն մարդկանց թիվը գնալով նոսրանում էր, տարածքում շատ էին ոստիկանները»,- ասաց Գ. Դանիելյանը։
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներն այս պահին մշակում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացվելիք առաջարկությունները։ Տ Գյուղացիները հավաքվել են համայնքապետարանում, և առաջարկություններ են մշակում Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ։
Նրանք նշում են, որ ներկայացված տարբերակով գյուղի հետագա գոյությունը անհնար է դառնում։
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը նախատեսված է մարտի 22-ին` ժամը 18։00–ին։ Ներկա պետք է լինեն Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր և Ոսկեպար գյուղերի վարչական ղեկավարները և սահմանային իրավիճակից տեղյակ գյուղացիները։
Հիշեցնենք, որ տավուշցիները սկսել էին բողոքի ակցիաները դեռ երեկ երեկոյան ԱԳՆ հայտարարության հրապարակումից հետո, ըստ որի պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
Ժամը 18։30-ի սահմաններում նրանք բացել են ճանապարհը, բայց որոշել են, որ վաղը ժամը 10։00-ից կրկին փակելու են ճանապարհը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան