Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Տավուշում սահմանազատման ու սահմանագծման արդյունքում 4 գյուղ հանձնելու առնչությամբ փոխվարչապետի ստորագրության լուրը ադրբեջանում հասկանալիորեն անասելի տոնակատարության առիթ է դարձել: 1988 թ. հունվարի 12-ին համարժեք պաշտոն զբաղեցնող երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ևս ստորագրել էր մի այդպիսի փաստաթուղթ, որով սակայն նշված գյուղերը հանձնվել էին Հայկ. ԽՍՀ-ին, ինչն էլ արդեն դրվել էր ներկայումս բացահայտ անհիմն մեկնաբանությամբ հրամցվող Ալմա-Աթայի հռչակագրի հիմքում, որպես պետական սահմանների իրավական հիմք: Եվ եթե իր գործընկեր Մամեդովը կարճ ժամանակ անց ուղղակի փախուստի դիմեց ադրբեջանից, ապա Մովսիսյանը, ցավոք, հիշվեց միայն մի ծանր միջադեպով, երբ ադրբեջանցի գյուղացիները փորձել էին վրեժխնդիր լինել նրանից:
Հետագայում՝ 1990թ., Մովսիսյանը մրցակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ ԳԽ նախագահի ընտրություններում, և միայն 3-րդ փորձից հետո ընտրվեց Լևոն Տե-Պետրոսյանը: Այնուամենայնիվ, սա վկայում էր, որ իրեն դեռ հավուր պատշաճի հիշում էին ու գնահատում:
Հրաշալի հասկանում եմ. խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ, բայց մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ, քանի դեռ այն չի վավերացվել խորհրդարանում, իսկ տարածքային փոփոխությունների հարցը (արդեն հնչել է նաև փոփոխություններ անելու մասին հայտարարություն) կարող է բացառապես լուծվել հանրաքվեով ....»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
- Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
- Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
- Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
- Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
- Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
- Սա նշանակում է՝ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան
- Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա