Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։
«Հավաքվածները պնդում են, որ միակողմանի զիջումներով ՀՀ և ԱՀ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է։
Առանց սահմանազատման և սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական և համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։
Պահանջում են․ զահմանազատումը և սահմանագծումը պետք է լինի համալիր, փաթեթային՝ որոշակի սահմանված սկզբունքներով՝ ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն։
Միջպետական ճանապարհը փակողները պնդում են՝ զիջելու տեղ չունենք, կմնանք որքան որ պահանջվի»,-մանրամասնում են Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունից։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
- Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
- Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
- Սա նշանակում է՝ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան