Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։ Վերջ չկա։ Վերջն այն է, երբ Երևանում կմնա նույնքան հայ, որքան Ստեփանակերտում, իսկ Էջմիածնի Մայր տաճարն էլ կհայտնվի Շուշվա Կանաչ ժամի վիճակում»,-ահազանգում է քաղաքագետ Էդլգար Էլբակյանը։
Նրա խոսքով, հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզա գյուղի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո թուրքերի բնակեցումը Հայաստանում և այդպես շարունակ։
«Սա քաղաքական խնդիր է և կոչվում է Հայաստանի գրավում Թուրքիայի կողմից։ Այս քաղաքական խնդիրը որպես «ապիկար իշխանության» խնդիր սահմանողները ոչ մի լուծում էլ չեն կարող իրականացնել, որովհետև չեն էլ հասկանում, թե ինչ են լուծում»,-նշում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան