96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
Կիրանցի 96-ամյա Լենա Ղարդաշյանը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը:
Նա ասաց` որքան պետք լինի, կմնա ու կպայքարի իր հողի համար։
«Կարող ա`մինչև հաջորդ նիստը նստած լինեմ, կարող ա` հրաման տան, որ մեզ այստեղից տանեն ու գան, տանեն։ Ես իմ հողի համար եմ պայքարում։ Էնքան տարածք ենք տվել, որ ձանձրացել ենք, հերիք ա»,– նշեց Լենա տատիկը։
Նա ասաց, որ իր տունը սահմանազատման հետևանքով չի մնալու Ադրբեջանի հսկողության տակ, բայց իր երեխայի գերեզմանն է մնալու այդ հատվածում, հետևաբար համաձայն չէ, որ իր գյուղից որևէ կտոր հանձնվի։
«Ինձ ոչ փոխհատուցում, ոչ փող ա պետք, ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում, թուրքի հետ էլ հարևանություն չեմ անի։ Ասում են շան հետ ընկերություն արա, բայց փետը ձեռիցդ մի գցի»,– ասաց Լենա տատիկը։
«Մենք չենք կաշառվում»,- ասացին Լենա տատիկի համագյուղացիները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան