Լուիս Մորենո Օկամպո. Արցախում տեղի ունեցածը պետք է շարունակել որակել ցեղասպանություն
Այսօր Անթիլիասում մեկնարկել է ու երկու օր կշարունակվի Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվված «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» միջազգային համաժողով։ Համաժողովին հրավիրված են մասնակցելու ՀՀ և միջազգային հայտնի 30 պատմաբաններ, գիտնականներ, միջազգային իրավունքի մասնագետներ ու քաղաքագետներ։
Կիլիկիո Կաթողիկոսարանից հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա ընդգծել է, որ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետք է շարունակել որակել ցեղասպանություն, որովհետև առանց ցեղասպանության հատուցման՝ արցախահայության վերադարձն ու նրանց իրավունքների ապահովումն անհնար է։
Խոսելով պետությունների անտարբերության մասին՝ նա ասել է, որ պատճառը պարտավորություններից խուսափելն է ու իրենց աշխարհաքաղաքական շահերին չհամընկնելը։
Դասախոսության ընթացքում նա ասել է, որ Ալիևի ռեժիմի թե հայտարարությունները, թե քայլերը, դրանք ցեղասպանություն կատարելու մտադրության ապացույցներ են։ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքով, այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Լուիս Մորենո Օկամպոյի հետ
- Սեպտեմբերի 19-ից հետո Արցախում տեղի ունեցածը ցեղասպանության տեսակ է․ Լուիս Մորենո Օկամպո
- Լուիս Մորենո Օկամպո. Լեռնային Ղարաբաղում կատարվող հանցագործությունն աշխարհը պետք է կոչի իրական անունով՝ Ցեղասպանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան