Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
Սյունիքի մարզի Խուստուփ լեռան ստորոտում ելույթ է ունեցել հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը։
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Համասյանին.
«Դիմում եմ և առաջարկում եմ բոլորը դիմեն Տիգրան Համասյանի Կապանում տեղի ունեցող համերգի մասնակիցներին, կազմակերպիչներին
Տեղյակ եք, որ Տավուշում առանց Հայաստանի քաղաքացիների կարծիքը հարցնելու, առանց հանրաքվե անցկացնելու Տավուշից մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, որի բանտերում են դեռևս մեր գերիները:
Այդ տարածքները հանձնելու արդյունքում ճանապարհային հատվածներ են կտրվելու Հայաստանից, տներ են ընկնելու Ադրբեջանի վերահսկողության տակ, արդյունքում այստեղ ապրել հնարավոր չի լինելու, ինչպես դա Ադրբեջանն անում է ցանկացած հայկական բնակավայրի հետ, բացի դա մենք կորցնելու ենք այս պահին մեր լավագույն պաշտպանական դիրքերը՝ հնարավորություն տալու Ադրբեջանին հետագա նվաճման համար:
Սյունեցիներին հայտնի է այս իրավիճակը, երբ արթնացան ու պարզվեց Գորիս-Կապան ճանապարհը դավաճանաբար հանձնված է, հանձնված են Որոտանից ու Շուռնուխի տներից:
Ոչ ոքի համար գաղնտիք չի, որ հաջորդը թիրախում Սյունիքն է և հետո ողջ հայ ժողովրդով պիտի սկսենք Մեղրին, Կապանը, Գորիսը, Սիսիանը դավաճանությունից ու թշնամուց փորձել փրկել:
Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը, դուրս գալ ձեր անհամաձայնությունը հայտնելու Տավուշում տեղի ունեցողի հետ: Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները:
Համերաշխությունն է ծնելու հաղթանակ՝ հյուսիսից հարվ և արևելքից արևմուտք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած ասուլիսում Տիգրան Համասյանն ասել էր. «Ես բեմը համարում եմ սուրբ տեղ, բեմն ինձ համար քաղաքականության խառնելու տեղ չի»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
- Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
- Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
- Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
- Ես բեմը համարում եմ սուրբ տեղ, բեմն ինձ համար քաղաքականության խառնելու տեղ չի. Տիգրան Համասյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին