Մարդը, ով անկաշկանդ իր միտքն է արտահայտում, այսօր ամենավտանգավոր մարդն է. Նաիրա Կարապետյան
«Ազատ մարդը վտանգավոր է։ Մարդը, ով անկաշկանդ իր միտքն է արտահայտում, այսօր ամենավտանգավոր մարդն է»,- «Իմնեմնիմի» փոդքասթի 93-րդ թողարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Նա նշեց. որ ամենակառավարվող հասարակությունն այն հասարակությունն է, որտեղ կա վախ, հոգս, խնդիրներ՝ անհատական, սոցիալական, առողջական։
«Մենք չենք կարողանում նշել ծնունդ, կնունք, նոր տարի,... Նման հասարակությունները հոգեբանների գնահատմամբ, հեշտ կառավարելի է։ Այսինքն մեզ տալով նեգատիվի հերթական չափաբաժինը, մեզ դարձնում են կառավարվող։
Մենք դարձել ենք հեշտ կառավարվող հասարակություն»,- ասաց նախկին պատգամավորը։
Նաիրա Կարապետյանը նշեց, որ, օրինակ, հաճախ է լինում Գյումրիում, մարդկանց մեջ տեսնում է ցասում, մարդիկ սկսել են ինքնուրույն ելքեր փնտրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա