Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ եթե իրենք մեկ-երկու տարի ճիշտ կառավարեն, կկարողանան ապահովել ՀՀ միջնաժամկետ և երկարաժամկետ գոյությունը։
«Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի համատեքստում երկու շատ կարևոր իրադարձություն են ունեցել, որոնք տեղի են ունեցել վերջին 5 ամսում:
Մեկը 32 գերիների ազատ արձակումն է: Ցավոք, մենք ոչ բոլոր գերիներին ենք վերադարձրել, բայց սա շատ խոշոր իրադարձություն է»,–ասել է նա։
Փաշինյանը որպես «երկրորդ կարևոր իրադարձություն» նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը: Նա այս պայմանավորվածություն համարել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական քաղաքական փոխադարձ ճանաչման շատ կարևոր ակտ, որի քաղաքական նշանակությունը պետք է գնահատել»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
- Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
- Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
- Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
- Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
- Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
- Տավուշցիները դուրս են եկել բողոքի
- Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
- Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
- Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
- Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
- Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
- Սա նշանակում է՝ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան
- Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան