Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է:
«Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ամենասարսափելի երազում գուցե անգամ չկարողանայինք տեսնել: Հակոբ Ասլանյանին «ՔՊ-ական դավաճան, վիժվածք» անվանելու համար ՀՀ քաղաքացի, ակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ խուլիգանության եւ քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդման մեղադրանք են առաջադրել, ձերբակալել եւ ՁՊՎ տանելու ճանապարհին խոշտանգել։ Իսկ դատարանը ոչ միայն չմերժեց կալանքի միջնորդությունը, այլեւ տնային կալանք սահմանեց եւ 7 միլիոն դրամի գրավ: Ի՞նչ անուն կարող ենք տալ կատարվածին:
Սոս Հակոբյան- Խուլիգանության հատկանիշներ չկան: Իշխանական պատգամավորին ուղղված սուր քննադատությունը հանցագործություն համարվել չի կարող, խուլիգանություն նույնպես չի կարող համարվել: Նպատակը հստակ է, ինչ վերաբերում է խոշտանգման դեպքին, ապա ասեմ, որ դա չլսված բան էր պրակտիկայում, ավելի տարեց մարդիկ ասում են, որ անգամ առաջ` թերզարգացած իրավակարգի պայմաններում, նման դեպքեր չեն եղել: Միայն այն հանգամանքը, որ խոշտանգումը տեղի է ունեցել ոստիկանների հսկողության տակ, նրանց մասնակցությամբ, դեպքը դարձնում է առավել զարհուրելի: Ոստիկանությունն այդ ամենին ներգրավված է եղել, որովհետեւ խոշտանգումը եղել է իրենց թողտվությամբ: Սա ուղղակի խայտառակություն է, խայտառակություն` իրավունքի, բարոյականության ու պետականության տեսանկյունից: Սա ծայրահեղ այլանդակ արարք է, անկախ նրանից, թե որ տեսանկյունից ենք նայում: Սա այն բանն է, որ առնվազն 30 տարի գոնե մեզ մոտ նման բան չպետք է լիներ: Պետականություն ունեցող երկրներում չպետք է նման դեպքեր տեղի ունենան: Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել:
«Հրապարակ»- Նախկիններին դագաղներով ու հայհոյանքներով մերժած ռեժիմին պատկանող Քննչական կոմիտեն այս երիտասարդին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի երկու՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն հրահրող հրապարակային խոսքի հոդվածներով: Այսինքն` ստացվում է, որ իրենց ամեն ինչ կարելի էր, սակայն այսօր իրենց ընդդիմացողներին չի կարելի անգամ քաղաքական հայտարարություններ անել ու որակումներ տալ: Ի՞նչ է սա նշանակում: Ի դեպ, գուցե վաղն էլ լրագրողներին նույն այս հոդվածով դատեն` ՔՊ-ին քննադատելու համար:
Սոս Հակոբյան- Դա առհասարակ նոր ներմուծված հանցակազմ է: Խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաներով ատելություն տարածելու մասին է: Սա նույն՝ երրորդ անգամ ապաքրեականացված վիրավորանքի ապաքրեականացված տարբերակն է: Եվրոպական խորհրդին միանալու պայմաններից մեկը վիրավորանքի ապաքրեականացումն է: Հիմա այս ձեւով փորձում են նորից վիրավորանքի հոդվածն ասպարեզ բերել: Ստացվում է, որ իշխանական շրջանակն է այս հոդվածի կարմիր գծեր սահմանողը: Սրանք դիկտատուրայի հստակ էլեմենտներ են, Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում: Այլ գնահատական չկա այստեղ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան