Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու առաջարկեց դահլիճում զրուցել բնակիչների հետ։ Որոշ բնակիչներ՝ Կիրանցի գյուղապետի միջամտությամբ համաձայնել են փակ հանդիպմանը, հիմա այն ընթանում է։ Իսկ դրսում կանայք շարել են աթոռները ճանապարհին ու նստել դրանց վրա։
Ի՞նչ խոսակցություն է ունեցել ճանապարհը փակած բնակիչների հետ Հայկ Ղալումյանը։ Panorama.am-ը հարցն ուղղեց ծնունդով տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որն այս պահին էլ Կիրանցում է։
«Մի քանի բառ կցկտուր ասեց, որ սրան այլընտրանք չկա, սա պետք է արվի, սա կարևոր է մեզ համար, մեր հետագա անվտանգության համար կարևոր է։ Ժողովուրդն ասեց՝ ի՞նչն է կարևոր, որ ադրբեջանցին գա, նստի ըտեղ, անվտա՞նք եք համարում»,-փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նրա խոսքով, Տավուշի գյուղերի բնակիչները կտրականապես դեմ են առաջարկվող քայլերին, ասում են՝ դրա հետ չեն հաշտվի։
«Մարդիկ վճռական են տրամադրված։ Բայց էլի եմ կրկնում, սա մենակ այս գյուղերի հարցը չի, ողջ Հայաստանի Հանրապետությունը պետք է ոչ ասի էս օրակարգին, բոլոր տեղերում»,-փոխանցեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
- Տավուշցիները դուրս են եկել բողոքի
- Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը