Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի տանիքի թիթեղը քամուց պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղը (5 քմ):
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 19-ին, ժամը 17։59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 19/19 շենքի մոտակայքում ծառը քամուց շրջվել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան