Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց մեքենաները, քանի որ երկուշաբթի օրը նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ով կպատասխանի նրանց բոլոր հարցերին։
Սակայն մինչ այդ ոստիկանները դիմեցին «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր Սուրեն Պետրոսյանին. «Մարզի ժողովուրդը համաձայն է գնա, ճանապարհը բացի, դու հրահրում ես»։
«Ես եմ հրահրո՞ւմ, ուրախ կլինեմ, որ պրոբլեմ ստեղծողը ես լինեմ»,- արձագանքեց Սուրեն Պետրոսյանը։
Այնուհետև ոստիկաները փորձեցին մեքենաները հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից, սակայն նրանց չհաջողվեց։ Իրավիճակը լարվեց։ Բայց ի վերջո նրանք բացեցին ճանապարհը։
Հիշեցնենք, որ տավուշցիները փակել են Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան ԱԳՆ հայտարարության հրապարակումից հետո, ըստ որի պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան