Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։
Այնուհետև շարունակեց. «Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես, մենք անցած ճանապարհ ունենք միասին»։
Իրավիճակը լարվեց տավուշցիների ու ՆԳ նախարարի հետ եկած մարդկանց միջև։
Հիշեցնենք, որ տավուշցիները փակել են Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ հրապարակված ԱԳՆ հայտարարությունը, ըստ որի պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
Այսօր նրանց հետ հանդիպման էր գնացել ներքին գործերի նախարար Վահե Ղազարանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
- Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
- Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
- Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
- Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
- Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
- Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
- Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան