
ԵԿՄ-ի նշաններով ոմանք իրենց մեքենան քշում են Ոսկեպարի մոտ ճանապարհը փակած ՀՀ քաղաքացիների վրա
Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Հակոբյանը հայտնում է, որ «Երկրապահի» մեքենան մխրճվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած հարակից գյուղերի բնակիչների մեջ։
Իրավիճակը լարվել է, տեղի է ունեցել իրարանցում, որի հետևանքով սկսվել է քաշքշուկ։
Վահագն Հակոբյանը հայտնում է, որ այնտեղ ներկա մեծ թվով ոստիկանները թույլ են տալիս բախումը։
«Ոստիկանները նայում են, թե ոնց ա բախում լինում, ավտոն մխրճվում ա ժողովրդի մեջ»,-ասում է նա։
Ոստիկանները հարվածելով Հակոբյանին ստիպեցին անջատել հեռախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Տղա, մենք մեր հողն ենք ուզում.Կիրանցից Լենա տատիկ
- Կիրանցում գյուղացիները կրկին փակել են միջպետական ճանապարհը