Այսօր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
Այսօր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է.
«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել» Թաթուլ Կրպեյան;
Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։
1972-1982 թվականներին սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1985-1986 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը։ Այնուհետև 1987-1990 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ 1987-1989 թվականներին Թաթուլը նաև եղել է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ։
Երևանի պետական համալսարանում սովորելուն զուգահեռ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է ժողովրդական, և ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր։ Երևանի պետական համալսարանում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը։
▫️1989 թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյան։
1990 թվականին ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը
▪️Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը։
▪️1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի ( ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ թշնամու զինված ուժերի, ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։
▪️Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ Օղակ գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյան. Թաթուլ Կրպեյանը գալիք սերունդներին թողեց հայրենիքի փրկության նժարին ամենաթանկը դնելու պատգամը
- ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
- Մեկնարկում է Թաթուլ Կրպեյանի անվան հուշամրցաշարը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա