Քաղաքական 15:44 21/04/2024 Արցախ

ՀՀԿ-ն դիմում է ՌԴ-ին՝ կասեցնելու խաղաղապահների դուրսբերումը Արցախի տարածքից

ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով:

Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին:

Զուգահեռաբար, անհասկանալի են ընդունված որոշումների իրական նպատակները մի իրավիճակում, երբ մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան խոսում էր 2020-ի նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարության, դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Այսօր ՌԴ կողմից իրականացվող քայլերով հիշյալ պայմանավորվածությունների վերջնական տպալումը խնդրահարույց է և խիստ մտահոգիչ՝ անկախ անգամ ՀՀ գործող իշխանությունների որդեգրած կեցվածքից:

Միաժամանակ, բազմիցս նշել ենք, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և Արցախի «էջը շրջելու» հանցավոր գործելակերպը որևէ կերպ չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից, չի արտացոլում հայ ժողովրդի և հանրության մոտեցումները: Ավելին՝ այն լեգիտիմ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակիորեն հակասում է գործող իշխանությունների նախընտրական, ապա նաև Կառավարության ծրագրերում ամրագրված դրույթներին: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը, վստահաբար, տեսանելի ու ընկալելի պիտի լինի նաև ՌԴ մեր գործընկերների համար:

Ի դեպ, այս համատեքստում որքան էլ ռուսական կողմը հղում է կատարում հայաստանյան իշխանությունների տարաբնույթ սխալների վրա, որքան էլ ընդգծի այսօրվա վիճակին հասնելու գործում վերջիններիս անմիջական մասնակցության փաստը (անկախ դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց), այնուամենայնիվ, դա որևէ կերպ չի ազատում Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ստանձնած սեփական պատասխանատվությունից:

Ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի միայն ու միայն լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի:

Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք.

- Հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, Սփյուռքին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով:

- Դաշնակից ՌԴ իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնելու և այս հարցի շուրջ լայն գործընկերային քննարկումներ սկսելու նպատակով:

Միաժամանակ, կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը (մասնավորապես ԵՄ  և ԱՄՆ գործընկերներին) առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը»



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:26
Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիան
Բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի հաղթել է Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ դառնալով երկրի իններորդ նախագահը։ SNN գործակալության...
Աղբյուր` Panorama.am
08:13
Հրդեհ՝ Տեղ գյուղում
Հուլիսի 5-ին, ժամը 20:14-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի 20-րդ...
Աղբյուր` Panorama.am
01:55
Եվրո-2024. Ֆրանսիան կիսաեզրափակչում է
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Ֆրանսիան հաղթեվ Պորտուգալիային
Աղբյուր` Panorama.am
22:48
Եվրո-2024. Իսպանիան կիսաեզրափակչում է
Գերմանիան պարտվեց ու դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից։
Աղբյուր` Panorama.am
21:38
Բագրատ Սրբազանին Ճապոնիայից բերված սամուրայի թուր նվիրեցին
Ուռուցքաբան Գևորգ Թամամյանը Սահմանադրության օրվա առթիվ Բագրատ Սրբազանին նվիրեց ճապոնական սամուրայի թուրը։ «Մասնագիտական այցով նախորդ...
Աղբյուր` Panorama.am
21:23
Այսօր Հայաստանի իշխանությունն անբարո կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ․ Վարդան Պողոսյան
Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, նաև՝ այսօր։  Այս մասին Սբ Աննա եկեղեցու բակում իր...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք երկրում սահմանադրականություն․ սահմանադրագետ
 «Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք երկրում սահմանադրականություն, չունենք այնպիսի իրավիճակ, ինչը սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
20:46
Այսօր հայ մարդու նկարագրի օրն է․ Բագրատ Սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում  Սահմանադրության օրվան նվիրված հավաքը մեկնարկեց աղոթքով և օրհներգով։ «Շնորհավորում եմ մեր բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:36
ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել
Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Գյուղատնտեսության նախկին...
Աղբյուր` Panorama.am
20:24
Գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասին
«Այն վտանգները, որոնք կան, բազմաթիվ անգամ դրանց մասին ասել ենք։Այս մարդը գնում է Հայաստանի հանրապետության կազմաքանդման ճանապարհով։ Ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
20:10
OVIO-ն Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումում մասնակցեց՝ ներկայացնելով Հայաստանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը
Հուլիսի 4-ին մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը, որտեղ OVIO-ն հանդես եկավ որպես «Արծաթե» գործընկեր՝...
Աղբյուր` Panorama.am
19:58
Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի․ Բագրատ Սրբազան
«Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի։ Գոյություն ունեն մեր քաղաքական միավորները, որոնց հետ հանդիպում ենք ունեցել ։ Նրանք...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ցավոք, Հայաստանում վտանգված են դատական իշխանության անկախությունն ու ազատությունը․ Հարությունյան
Սարհամադրության օրվա հետ կապված «Սրբազան պայքարի» փաստաբանական խմբի անդամները ուղերձ են հղել՝ մատնացույց անելով սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
19:16
ՀՀ սահմանադրության օրը ցավով պիտի արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալված է․ Մելիքյան
Սարհամադրության օրվա հետ կապված «Սրբազան պայքարի» փաստաբանական խմբի անդամները ուղերձ են հղել՝ մատնացույց անելով սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
18:57
Այսօր Սբ․ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը խոսելու է «Սրբազան պայքար»-ի ընթացքի մասին
«Սրբազան պայքար» շարժումը տեղեկացնում է․ «Սիրելինե´ր, 19։30-ին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղեցու բակում` միասին նշելու...
Աղբյուր` Panorama.am
18:43
Էրդողանի նախկին խորհրդական. «Իշխանությունը խրվել և մնացել է Ասադի ու ÖSO-ի արանքում»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական և ներկայումս թուրքական «Karar» թերթի հոդվածագիր Աքիֆ Բեքին անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Սահմանադրություն. պատմական ակնարկ, զարգացումներ, էություն» խորագրով դասախոսություն՝ երիտասարդների համար
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Սահմանադրություն. պատմական ակնարկ, զարգացումներ, էություն» խորագրով դասախոսություն-քննարկում է...
Աղբյուր` Panorama.am
18:12
Հերիք չի Սամվելին ազատությունից են զրկում, մի հատ էլ պարտքերի մեջ խրելով խոր անդունդն են նետում․ Մանե Վարդանյան
«Ավտոբուսի գործով» մեղադրյալ Սամվել Վարդանյանի հարզատներից՝ Մանե Վարդանյանը գրում է․ «Էսօր Հայաստանի նորագույն պատմության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վերին Լարսում կրկին հերթեր են
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհին հերթերի պատճառը զբոսաշրջային սեզոնի սկիզբն է: Այս մասին Sputnik Արմենիային...
Աղբյուր` Panorama.am
17:51
Օդորակիչի պատճառով Մոսկվայում հինգ տասնյակ մարդ է տարհանվել
Մոսկվայի կենտրոնում գտնվող վեցհարկանի բազմաբնակարան շենքից մոտ 50 մարդ  տարհանվել, քանի որ շենքի օդորակիչում հրդեհ է բռնկվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:43
Փարիզում կգործի հակադոպինգային 50 կայան
Ամիսներ առաջ են սկսվել Փարիզի օլիմպիական խաղերի հակադոպինգային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: ՀԱՕԿ-ի կայքի հաղորդմամբ, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
17:17
Անկախության հռչակագրից հրաժարվելուց հետո Ադրբեջանը բարձրացնելու է Հայաստանի՝ որպես իրավական պետություն գոյության հարցը. Մելոյան
Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ Երկրի մայրն օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: 2005 և 2015 թվականներին...
Աղբյուր` Panorama.am
17:11
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
Նոր Սահմանադրություն ունենալու համար Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հիմնավորումները  մտացածին են ու հիմնազուրկ։ Panorama.am-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:50
Վրաստանի ԱԳՆ-ն դիմել է արտերկրում բնակվող քաղաքացիներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ դիմել է արտերկրում բնակվող քաղաքացիներին:...
Աղբյուր` Panorama.am
16:19
Հանուն խաղաղության պետք է գործել. Ավարտվել է Օրբան-Պուտին հանդիպումը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր նախաձեռնությամբ է այցելել Մոսկվա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։...
Աղբյուր` Panorama.am
15:57
Էրդողանը վրդովված է թուրք ֆուտբոլիստի որակազրկման պատճառով
Էրդողանը մտադիր է ներկա գտնվել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների հանդիպմանը
Աղբյուր` Panorama.am
15:56
ՀԷՑ-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել
Հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ -Զեյթունի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Բագրատ Սրբազանը հուլիսի 6-ին կայցելի Արագածոտնի մարզ
Հուլիսի 6-ին, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Արագածոտնի մարզ: Հանդիպումներ են նախատեսված Օշականում և...
Աղբյուր` Panorama.am
15:21
Հայաստանի 88 շախմատիստներ մասնակցում են միջազգային մրցաշարի
Հուլիսի 5-13-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարը...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ֆրանսիայում ձերբակալվել են մարդիկ, ովքեր Օլիմպիական խաղերից առաջ ահաբեկչություններ էին նախապատրաստում
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել է, որ վերջին օրերին մի քանի մարդ ձերբակալվել է: Այս մարդիկ ահաբեկչություններ էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
17:14 05/07/2024

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}