Հունաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի Թուրքիայի ցանկացած գործողության
Հունաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի կողմից ցանկացած անսպասելի գործողության, քանի որ Անկարան անհիմն պնդումներ է անում, որոնք պատերազմի հնարավոր պատճառ են։ Այդ մասին հունական Parapolitika թերթին տված հարցազրույցում ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
Նախարարին հարցրել են, թե արդյոք վերջին 15 ամիսների ընթացքում թուրքական կործանիչների և անօդաչու թռչող սարքերի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումների թիվն իսկապես հասցվել է զրոյի։
«Որպես արտաքին գործերի նախարար Թուրքիայի այն ժամանակվա իմ գործընկեր Մևլութ Չավուշօղլուի ուղեկցությամբ երկրաշարժից տուժած շրջաններ իմ այցից հետո խախտումները հասցվեցին զրոյի կամ դարձան նվազագույն»,-պատասխանեց Դենդիասը, և հավելել. «ներկայիս իրավիճակը նույնիսկ չի կարելի համեմատելլ 2019-2022 թվականների հետ: Օդում հանգստությունն ակնհայտորեն ողջունելի է, սակայն, չպետք է մոռանալ, որ Թուրքիան գտնվում է վճռորոշ փուլում՝ գտնելու այն ուղղությունը, որը նա կընտրի, երբ նախագահ Թայիփ Էրդողանը հեռանա ակտիվ քաղաքական գործունեությունից։ Ուստի, քանի դեռ անհիմն պնդումները մնում են սեղանին, օրինակ, casus belli-ի հետ կապված, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր անակնկալներին»:
Թուրքիան չի ստորագրել «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ըստ որի երկրները կարող են միակողմանիորեն ընդլայնել իրենց տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
- Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ՊՆ նախարարի հետ
- Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կլինի Հայաստանում. Դեսպանատուն
- ԱՄՆ-ը F-15 կործանիչներ է տեղափոխել Հունաստան Սև ծովում զորավարժություններին մասնակցելու համար