Ոստիկանները պնդում են, թե ՊՆ ականազերծողները տեղյակ չեն եղել բնակիչների հետ պայմանավորվածության մասին. Սուրեն Պետրոսյան
«Ոստիկանները պնդում են, թե պաշտպանության նախարարության աշխատակիցները տեղյակ չեն եղել բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, դրա համար էլ եկել են ականազերծման աշխատանքներ իրականացնելու»,այս մասին ֆեյսբուքյան իր եթերի ժամանակ հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Բնականաբար, սա հերթական կեղծիքն է, ուղղակի փորձում են ժամանակ շահել կամ քնեցնել գործընթացը, ինչը որևէ կերպ իրենց չի հաջողվելու։ Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա այս գործընթացում։ Սա չափազանց կարևոր է, և այստեղից սկսելու է ամեն ինչ»,-հայտարարեց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին՝ ժամը 6-ին մոտ Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկուշաբթի օրը՝ 18։00-ին, կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպելու է չորս գյուղերի վարչական ղեկավարների հետ՝ լսելու նրանց առաջարկները սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Բնակիչներն այսօր տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, նույնիսկ ՀՀ ԶՈւ-ն ականազերծման աշխատանքներ է տարել, փակել են միջպետական ճանապարհը։ Ականազերծումը դադարեցված է։
Հարակից հրապարակումներ`
- Տղա, մենք մեր հողն ենք ուզում.Կիրանցից Լենա տատիկ
- Կիրանցում գյուղացիները կրկին փակել են միջպետական ճանապարհը
- Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա