ԱՄՆ-ում փոխհրաձգության հետևանքով կա երկու զոհ 14 վիրավոր
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է քաղաքային ոստիկանությունը։
Ոստիկանությունը ժամը 19.19-ին արձագանքել է կրակոցների մասին ահազանգին։ Ըստ հայտարարության՝ միջադեպը տեղի է ունեցել փողոցային երեկույթի ժամանակ, որի մասնակիցները թույլտվություն չեն ունեցել։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը մոտ 200-300 մարդ է մասնակցել։
«Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 5 տուժածի՝ ակնհայտ հրազենային վնասվածքներով, որոնցից երեքը ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, իսկ երկու տղամարդու մահն տեղում է արձանագրվել»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ի սոցիալական ցանցում։
Բացի այդ, ևս 11 տուժած ինքնուրույն դիմել է հիվանդանոցներ։ «տուժածների ընդհանուր թիվը կազմել է 16 մարդ»,-ամփոփել է ոստիկանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում` Սպիտակ տնից մի քանի թաղամաս այն կողմ հրաձգություն է տեղի ունեցել
- Լյուիսթոնում տեղի ունեցած հրաձգությունը զոհերի թվով ԱՄՆ-ում 2023 թ-ին դարձել է ամենամեծ միջադեպը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին