Բագրատ Սրբազանը միացել է ճանապարհը փակած բնակիչներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը միացել է ճանապարհը փակած բնակիչներին։
Հիշեցնենք, որ գյուղացիները նախորդ օրը փակել էին Կիրանց գյուղի հատվածով անցնող միջպետական ճանապարհը և պայմանավորվել էին, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկելու են սահմանի հարցը:
Բնակիչներն այսօր տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, կրկին փակել են միջպետական ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցում գյուղացիները կրկին փակել են միջպետական ճանապարհը
- ՀՀ ԶՈւ-հրաման է ստացել ականազերծել Ս. Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը՝ հանձնելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան