Գյումրիում քաղաքացին մեքենայով բարձրացել էր քաղաքապետարանի աստիճանների վրա և իր բողոքն էր հայտնում
Ֆեյսբուքի օգտատերը հայտնում է, որ Գյումրիում քաղաքացին իր անձնական մեքենայով խախտելով երթևեկության կանոնները և մեքենան վթարելով բարձրացել է Գյումրու համայնքապետարանի շենքի աստիճանների վրա։
Վերջինս պահանջում է հանդիպում քաղաքապետի հետ։ Նա իր հետ ունի հայկական դրոշ; Ֆեյսբուքի օգտատերը հայտնում է, որ վարորդը բավական նյարդայնացած է։
Տեղում են պարեկային բազմաթիվ հաշվարկներ, քիչ ժամանակ անց նրանք բերման ենթարկեցին քաղաքացուն։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր հրդեհ Գյումրու հագուստի «Ֆաբրիկա» ցանցի խանութներից մեկում
- Ի՞նչ է կատարվում Գյումրու ավագանիում. Փոփոխություններ «Զարթոնք»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան