Այդ անձը եկավ, սկսեց ծնող հայհոյելը և մի քանի հայրական հարված դեպքին ստացավ. «Մարտական եղբայրության» անդամ
«Ակցիայի վայր ոստիկաններ եկան, կարճ ժամանակ անց եկավ մեկը, ով ներկայացավ մարզային երկրապահների նախագահը, ասաց, որ բացելու է ճանապարհը, մենք էլ ասացինք որ դրա համար կա ոստիկանություն, դու ինչու ես այդ հարցով նեղսրտում»,-լրագրողներին հայտնեց Բաղանիսի հատվածում միջպետական ճանապարհը փակած «Մարտական եղբայրություն» միաբանության անդամը։
Նա տեղեկացրեց, որ տեղի երիտասարդներն իրենց ասել են, որ նույն անձն նախորդ օրն էլ եկել է և ուժով ցրել է ակցիան։
«Այդ անձն իր կամակատարներից մեկին ասաց և իրենց մեքենան քշեցին մեր վրա։ Մենք էլ կոտրեցիքն մեքենայի ապակիները, բանալիները խլեցինք։ Հենց կրքերը մի քիչ հանգստացան, այդ անձը եկավ, սկսեց ծնող հայհոյելը՝ թե ովքեր են հարվածել մեքենային։ Որ ծնող հայհոյեց, մի քանի հայրական հարված դեպքին ստացավ ինքը, իր որդին և իր հետի կամակատարները; Հավաքվածները նրան լավ դաս տվեցին, դրանով երևաց, որ նա իր 55-60 տարվա ապրած կյանքը գցեց ջուրը»,-ասաց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամը։
Հարակից հրապարակումներ`
- «Մարտական եղբայրություն» միաբանության 5 անդամ է բերման ենթարկվել
- ԵԿՄ-ի նշաններով ոմանք իրենց մեքենան քշում են Ոսկեպարի մոտ ճանապարհը փակած ՀՀ քաղաքացիների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան