ՀՀ ԶՈւ-հրաման է ստացել ականազերծել Ս. Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը՝ հանձնելու
«Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ եմ, քիչ առաջ ՀՀ ԶՈւ-ն փորձում էր ականազերծման աշխատանքներ տանել գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքներում, ինչին խոչընդոտեցին և թույլ չտվեցին գյուղի բնակիչները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Հայտնելով, որ այդ գործողություններից պարզ է դառնում է, որ, իշխանությունը կրկին խաբել է՝ Պետրոսյանն հավելեց. «Սա մեծագույն կեղծիք է, թե կան պայմանավորվածություններ, սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երևում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է, հակառակ դեպքում որևիցե պատճառ չէր լինի, որ Ոսկեպարի եկեղեցու շրջակա հատվածը փորձեին ականազերծել»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
- Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
- 10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան