Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել
Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված, քաղբանտարկյալ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել նրա առողջական վիճակի վերաբերյալ.
«Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո։
Հեռախոսազանգի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։ Որքանով մեզ է հայտնի՝ նրա միայն արյան ճնշումն են չափել և ուրիշ ոչինչ, ինչը մեզ ավելի է անհանգստացնում նրա առողջական վիճակի վատթարացման առումով։
Ռուբեն Վարդանյանը վերջում ասել է. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:
Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը թույլ տա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ կերպով այցելել նրան, որպեսզի նրա առողջական վիճակի մասին ունենանք անկախ ապացույցներ և համոզված լինենք, որ հացադուլի ընթացքում նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:
Ի հավելումն՝ մենք վերահաստատում ենք Ռուբենի պահանջը՝ անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։
Մենք երախտագիտություն ենք հայտնում միջազգային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց այդ ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել ավելի քան երկու շաբաթ անց նրա առաջին հեռախոսկապը ընտանիքի հետ»։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը հացադուլը է սկսել է 2024 թ. ապրիլի 5-ից՝ ահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը։
Հարակից հրապարակումներ`
- Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
- Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը
- Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
- Ռուբեն Վարդանյանի թիմակիցն արձագանքել է նրա ազատ արձակման լուրերին
- Ռուբեն Վարդանյանը մի փոքրիկ, քարտեզից դուրս գտնվող տարածաշրջանի աշխարհահռչակ խոսնակն էր. Rain TV
- Մեսրոպ Առաքելյան. Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ
- Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան