Ցուցարարները որոշ ժամանակով բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը
Բաղանիսի, Կիրանցի, Ոսկեպարի բնակիչներն ու Երևանից նրանց միացած ակտիվիստները որոշ ժամանակով բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որպեսզի մեքենաների մի քանի կիլոմետրանոց հերթը կարողանա անցնել։
Այն տեղի է ունեցել ոստիկանների միջամտությունից հետո։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին՝ ժամը 6-ին մոտ Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկուշաբթի օրը՝ 18։00-ին, կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպելու է չորս գյուղերի վարչական ղեկավարների հետ՝ լսելու նրանց առաջարկները սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Բնակիչներն այսօր տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, նույնիսկ ՀՀ ԶՈւ-ն ականազերծման շախտանքներ է տարել, փակել են միջպետական ճանապարհը։ Ականազերծումը դադարեցված է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա