Երկաթի բանկաներով բանակն եմ ուզում. Շուշան Պետրոսյան
«Արցախի պատերազմն է հրահրում, տղերքը դավաճանվում են, բանակը քանդվում է ու դեռ իրենց հավատացողներ կա։ Այսօր մեր ցավն այդ հավատացողներն են»,- «Իմնեմնիմի» փոդքասթի 93-րդ թողարկմանն ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Նա համոզված է, որ տղերքն ազատվելու են, սրանք վերջը գնալու են. «Նույիսկ իրենց ստեղծողն է տեսնում է, որ անորակ բան է ստեղծում։ Այսքան ատելություն որևէ ղեկավար չի վայելել, որքան սա է վայելում, այսքան անեծք ու հայհոյանք որևէ ղեկավար չի արժանացել, որքան սա է վայելում ամեն առավոտ»,- ասաց Շ.Պետրոսյանը։
Վաստակավոր արտիստն ասաց, որ այսօր իր ուշք ու միտքը Արցախն է։ Նա նաև նշեց, որ չի հասկանում այն, ինչ կատարվում է այսօր բանակում. «Ո՞նց կարող է այն, ինչ ես տեսել եմ ու այն, ինչ հիմա է... Երկաթի բանկաներով բանակն եմ ուզում»։
Հարակից հրապարակումներ`
- Մարդը, ով անկաշկանդ իր միտքն է արտահայտում, այսօր ամենավտանգավոր մարդն է. Նաիրա Կարապետյան
- Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթի 93-րդ թողարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա