Անուշ Պողոսյանն ահազանգում է ԲԿ-ներում ատկատի մասին
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է.
«Մարզերի բնակիչներից հստակ տեղեկատվություն եմ ստանում, որ հիվանդները մարզային շտապ օգնության բրիգադներով Երևանի ԲԿ-ներ են տեղափոխվում ուղղորդված՝ հաշվի չառնելով հիվանդին արագ մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու հնարավորությունը ու հիվանդի՝ իր ընտրած բժշկական հիմնարկում ու բժշկի մոտ բուժվելու ցանկությունը։
Տնօրենների հանձնարարականներով հիվանդները ուղղորդվում են այն ԲԿ-ները, որոնց հետ կան պայմանավորվածություններ (откат-ի հայկական տարբերակը)։
Մարզային բժշկական կենտրոնների տնօրեններին հորդորում եմ դադարեցնել այս արատավոր սովորույթը, իսկ երևանյան ԲԿ-ների տնօրեններին ՝ աշխատել առողջ մրցակցության մթնոլորտում՝ ի շահ հիվանդների առողջության։
Հաջորդիվ կհրապարակեմ այն ԲԿ-ների անունները, որոնք այդ աշխատելաոճն են ընտրել․․․․․
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ»։