«Ազատություն քաղբանտարկյալներին», «ընդդեմ երկակի ստանդարտների». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ակցիա է ընթանում «Լռության մեկ ամիս» խորագրով:
«Բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ենք փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորն իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ և այդ համատեքստում տեսնում ենք եվրոպական և միջազգային այլ կառույցների մասնավորապես ԵՄ լռությունը Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակի համատեքստում»,- ակցիայի ժամանակ ասաց Anitfake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Նա խոսքն ուղղեց ԵՄ Մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատարին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսին. «Մենք այսօր այստեղ ենք ի ցույց դնելու, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Մենք այստեղ ենք բացելու ԵՄ աչքերը Հայաստանում տիրող խայտառակ ապօրինությունների համատեքստում։ Այսօր փաշինյանական վարչախումբը Հայաստանում հաստատել է մեկ անձի իշխանություն և այդ մեկ անձի իշխանության, նրա կողմից իրականացվող կամակորությունների, ապօրինությունների համատեքստում, Հայաստանը շեղվել է ժողովրդավարացման ընթացքից։
Պետք է փաստել, որ Հայաստանը ժողովրդավարացման ընթացքից շեղվել է 2018 թվականից սկսած, այսօր Հայաստանում հետևողական կերպով թիրախավորվում է ազատ խոսքը, ազատ կամարտահայտումը, ընդդիմադիր շրջանակների կողմից իրականացվող քաղաքական տարբեր դիրքորոշումները և այլն»։
Նա նշեց, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը մեկ ամիս է կալանավորված են այն բանի համար, որ հաղորդմամբ ժամանակ սուր քննադատության են ենթարկել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած ազգակործան պատուհասի քայլերը Տավուշի համատեքստում. «Մասնավորապես, քննադատել են նրա պատրաստակամությունը հանձնել Հայաստանի սուվերեն տարածքները, Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին, և այսօր մենք տեսնում ենք, թե ինչ դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում Տավուշում։ Այսօրվա իրավիճակը Տավուշում գալիս է ապացուցելու այն, որ տղաները կալանավորվել են այն բանի համար, որ իրենք բարձրաձայնում էին փաշինյանական հանցախմբի կողմից նախապատրաստող պետական դավաճանությունը Հայաստանի նկատմամբ»։
Դ.Ֆիդանյանի խոսքով, այսօրվա իշխանությունները ստել են ոչ միայն սեփական հանրությանը, նաև միջազգային կառույցներին, ԵՄ-ին՝ հավաստիացնելով, որ ծանր վիրավորանքի հոդվածն ապաքրեականացվել է․ «Բայց այսօր ազատ խոսքը լռեցնելու համատեքստում այլ ձևաչափերով ու այլ ձևակերպումներով վերակենդանացվել է ծանր վիրավորանքի հոդվածը։ Պետք է փաստել, որ այս իրավիճակում հարված է հասցվում առաջին հերթին միջազգային կառույցներին, ԵՄ հեղինակությունը։ Փաշինյանն ու իր հանցախումբն առաջին հերթին ստել են ձեզ։ Այս համատեքստում ասելիք ունենք ՀՀ տեղի ունեցող խայտառակ ապօրինությունների մասին։ Չպետք է լռեք, որ այսօր Հայաստանում մեկ ամիս է կալանավորված են քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն իրենց ազատ խոսքի, ազատ կամարտահայտման համար»,- ասաց Ֆիդանյանը։
Նա հիշեցրերց մի քանի հայտարարություններ, որոնք արել էին արևմտյան և ԵՄ կառույցները՝ կարևորելով ազատ խոսքը, ազատ կամարտահայտումը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգում բարեփոխումները, իսկ այսօր լուռ են. «Մենք տեսնում ենք հստակ տարբերակված մոտեցում 2018 թվականից առաջ տեղի ունեցած իրադարաձությունների և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում»։
Նրանք ԵՄ գրասենյակին փոխանցեցին մինչ 2018 թ. հենց ԵՄ կողմից արված հայտարարությունների կապոցներ, որոնց մեջ խոսվում էր ենթադրյալ բռնությունների, քաղաքական հետապնդումների մասին, իսկ 2018 թվականից հետո, քանի որ հայտարարություններ չեն եղել, դատարկ թղթերի կապոցներ։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին, նույն օրը՝ կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Ակցիան մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ իշխանությունների կողմից.ՊԶԿ
- EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
- «Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում. Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
- Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Նարեկ Սամսոնյան. Մեր երեխաները հպարտությամբ են կրելու մեր ազգանունները, իսկ դրանց սերունդները հրաժարվելու են իրենց կենսաբանական ծնողներից
- Իրավապաշտպան ՀԿ. Սամսոնյանն ու Սաղաթելյանը ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև խղճի բանտարկյալներ
- Եվրոպական կառույցները նախընտրում են կույր մնալ, ինչ-ինչ շահերն այսօր գերակա են, քան արժեքները. Արման Սաղաթելյան
- Ազնավուրի հրապարակում հավաքվածները ծափերով համերաշխություն հայտնեցին Սամսոնյանին ու Սաղաթելյանին
- Անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նաշանակում է կասկած ենք տեսել. Մանասյանը՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանավորման մասին
- Ապրիլի 1-ի առթիվ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
- Վազգեն Սաղաթելյան. Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին