Քաղաքացները փակեցին Երևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհը՝ ի աջակցություն տավուշցիների
«Հայաքվե» նախաձեռնության անդամներն ու մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհը:
«Մենք հիմա Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա ենք՝ Ալավերդու հատվածում: Այստեղից նաև Օձունի խաչմերուկն է: «Հայաքվե»-ի նախաձեռնության անդամները ակցիա են իրականացնում այստեղ՝ ի աջակցություն Տավուշի մեր բոլոր հայրենակիցների, որոնք այս պահին Ոսկեպարում, Բաղանիսում, Բերքաբերում ու Կիրանցում փորձում են պաշտպանել մեր բոլորի հայրենիքը, մեր բոլորի տարածքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, ո ՀՀ-ում իշխող ապօրինի վարչակարգը փորձում է աճուրդի հանել և հանձնել մեր բոլորի տարածքները, մեր հողերը, ներառյալ այնտեղ ապրող բնակիչների հողերը, միջպետական ճանապարհը և այլն:
«Մենք դա չենք կարող հանդուրժել»,- ասաց նա։
Նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ այս ակցիան, ինչպես նաև տավուշցիների ակցիան ամբողջ Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, պետական արժեքների համար է։
«Մինչև չլինի համապարփակ խաղաղությունը, սահմանագծման ու սահմանազատման գործընթացը մեր Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին համապատասխանող, ՀՀ զինված ուժերի վերահսկողութան տակ գտնվող տարածքից զորքերի հետքաշում, որևէ այլ գործողություն հակասահմանադրական է, ապօրինի»,- նշեց նա՝ պահանջելով կասեցնել Տավուշում սկսված գործընթացը։
Նրա խոսքով, միակողմանի զիջումներ անելով՝ կտոր-կտոր երկիրը, վարելահողերը, արոտավայրերը թշնամուն հանձնելով՝ թշնամուն բերում ու հասցնում են այս լեռերի գագաթներին. «Լոռու մարզի վարչական սահմանից 1 կմ հեռավոության վրա է գտնվում այն տարածքը, որն Իլհամ Ալիևը, որպես Վերին Ոսկեպար անվամբ, պահանջում է»։
Լոռու մարզի ոստիկանապետը պահանջեց բացել ճանապարհը, քանի որ այստեղ, ըստ նրա, կարող է ամեն րոպես փլուզում լինել։ Որոշ ժամանակ անց ճաապարհը բավեց։
Հիշեցնենք, որ տավուշցիները արդեն երեք օր է բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումները։ Նրանք իրենց գործողությունները սկսել են ապրիլի 19-ին ԱԳՆ հայտարարության հրապարակումից հետո, ըստ որի պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»:
ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»:
Շատ փորձագետներ պնդում են՝ չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի հորդորով Ոսկեպարում ծափողջույններ հղեցին Գրիգոր Խաչատուրովին
- Մհեր Գրիգորյանը Տավուշի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կհանդիպի կառավարությունում
- Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը
- Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում. Բագրատ Սրբազան
- Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին
- Բագրատ Սրբազանը միացել է ճանապարհը փակած բնակիչներին
- Տավուշցիները պատրաստ են իրենց հող ու ջրի, տան ու հայրենիքի համար մինչև վերջ պայքարել. Դանիելյան
- «Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
- Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
- Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան