Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ. Շարմազանով
«Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ, դու օկուպանտ ես, սպարապե՛տ»,- 24news.am-ի եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով Ոսկեպարում Ժողովրդի մեջ մեքենայով մխրճված երկրապահներին։
Ըստ Շարմազանովի, իշխանության ներկայացուցիչների ասածով դուրս է գալիս, որ Վազգեն Սարգսյանը օկուպանտ ագրեսոր է, քանի որ ազատագրել է Արցախը, Ոսկեպարը, Կիրանցը,, իսկ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի անկախության մարտիկն է։
«Ստացվում է, որ Վազգեն Սարգսյանը ռուսական 5-րդ շարասյան ներկայացուիչ է ինչպես նաև այդ շրջանի բոլոր ղեկավարները, ովքեր ազատագրել են Ոսկեպարը, Կիրանցը և մյուս գյուղերը»-ասաց Շարմազանովը։
Անդրադառնալով Արամ Սարգսյանի այն հայտարարությանը թե արցախը հանձնվել է այն ժամանակ երբ կեղծվել են ընտրությունները՝ ՀՀԿ փոխնախագահ հիշեցրեց. «Ինձ համար մեծարգո Սպարապետը, իսկ քո համար եղբայրդ, 1996 թվականին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի ամենառանցքական դեմքերից մեկը։ Նիկոլ Փաշինյանը նաև քո եղբորը՝ մեծն Սպարապետին է մեղադրում Արցախը հանձնելու մեջ, ու դու կանգնել ես իր կողքը, ես ել դրան ինչ ասեմ»։
Շաչմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գործում է Վազգեն Սարգսյանի գործունեության դեմ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ-ն Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ականազերծման շրջանակներում իրականացրել է պայթեցումներ
- Քաղաքացիներին առանց նկարահանման իրավունքի թույլ տվեցին մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի