«Մենք ոչ իրանց լաթին ենք, ոչ էլ՝ հացին, թուրքը՝ թուրք ա, ուզում ա յեղը հալես գլխին»․ 96-ամյա կիրանցի տատիկ
Տավուշի Կիրանց գյուղի բնակիչ 96-ամյա Լենա տատը խոնարհվում է երիտասարդների առջև, որոնք համացանքում կիսում են իր ուսանկարներն ու գոտեպնդող խոսքեր գրում։
Հարցին,թե այսօր գյուղապետերը հանդիպելու են իշխանության ներկայացուցչի հետ, օգուտ կտա այդ հանդիպումը, Լենա տատն ասաց․ « Ուրախ խոսքով գան, լայն սրտով գան, մեզ համար ուրախ լուր բերեն»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը,թե լավ է լինելու, երբ ադրբեջանցիները գան հարևան, Լենա տատը կատակում է․ «Վույ ասա քու բալեն ապրի, էս լավ բան էս արել, թիկունքդ ծակվի»։
Կշարունակեն ապրել ադրբեջանցիների հարևանությամբ ,թե՝ ոչ, Լենա տատն ասում է․ «Մենք ոչ իրանց լաթին ենք, ոչ էլ՝ հացին։ Մեր երկու հայն ավելի ձեռնատու ա, քան ոսկով թուրքը։ Նա թուրք ա, ուզում ա յեղը հալես գլխին, թուրք ա, հայ չի ու չի կարող հայ լինի»։
Կիրանցի տատն ասում է, որ խորհրդային տարիներին ուրիշ էր մոտեցումը, հիմա շատ բան է փոխվել և չեն կարող ապրել ադրբեջանցիների հետ հարևանությամբ։ « Էն ժամանակ մի տան մեջ ապրել ենք, բայց հմի որդի բռնեմ, կմորթեմ»։
Կիրանցի տատը համոզված է, որ ադրբեջանցիները խաղաղ չեն կարող ապրել՝ հաշվի առնելով նաև այն վայրագությունները, որոնք իրականացրեցին Արցախում, խաղաղ բնակչության շրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան