Բանկերի զուտ շահույթների նվազման հիմնական պատճառներից է նաև իշխանությունների քաղաքականությունը. Նաիրի Սարգսյան
ՀՀ առևտրային բանկերը 2024թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են շուրջ 83 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 18.8 %-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն 18 առևտրային բանկերից 7-ի դեպքում արձանագրվել է զուտ շահույթի անկում։ Փորձագիտական դաշտում կարծիք կա, որ այս միտումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ-ից Հայաստան՝ նախկինում արձանագրված ֆինանսական աննախադեպ հոսքերի կրճատումով, ինչպես նաև ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներով։ Մասնավորապես՝ ընթացիկ տարում Հայաստանում արգելվեց ռուսական «Միր» բանկային քարտով գործարքները։
Արձանագրված միտման պատճառների շուրջ Panorama.am-ը զրուցեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։
«Նախրոդ տարի բանկերը հիմնական շահույթն ապահովել են Ռուսաստանից փոխանցված տրասֆերտների հաշվին՝ մի քանի եղանակներով։ Դրանցից կանխիկացումների համար գանձումներ են կատարվել՝ նվազագույնը 3 %-ից սկսած և փոխանցումներից են գումար ստացել։
Երկրորդ կարևորագույն հանգամանքը, որով բանկերը մեծ շահույթ են ապահովել, փոխարժեքային տատանումներն են։ 2024 թվականին նման լուրջ տատանումներ չեն արձանագրվել, թեպետ՝ ակնկալվում է։ Նվազել են նաև տրասֆերտները։
Վերոնշյալ միտումների պատճառները երկուսն են։
Առաջին՝ անգլոսաքսոնական բլոկի կողմից հորդորներն ու արգելքներն են, որպեսզի Հայաստան փոխանցումներ չկատարվեն և հայաստանյան բանկերը ստիպված են ենթարկվել դրան։ Այս տարի արդեն Հայաստանում արգելվեց ռուսական «Միր» բանկային քարտերի գործածությունը, որը նույնպես անգլոսաքսոնական կողմի պահանջ էր։ Ռուսական կողմն ընդունեց, որ Հայաստանի առաջ դրվել են շատ լուրջ պահանջներ, որպեսզի սահմանափակվի ռուսական քարտերի գործողությունները ՀՀ-ում։
Երկրորդ պատճառն իշխանությունների վարած քաղաքականությունն է։ Սրանք են եղել բանկերի զուտ շահույթների նվազեցման հիմնական պատճառը։
Պակասող տրասֆերտների մեջ մտնում են ոչ միայն ֆիզիկական, այլև իրավաբանական անձանց, ընկերությունների դրամական փոխանցումները։ Դեռ 2023 թվականի կեսերից հետո ՏՏ ոլորտի ռուսական բիզնեսները սկսեցին տեղափոխվել Հայաստանից։ 2024 թվականի սկզբից նաև հայաստանյան իշխանություններն օժանդակեցին նրանց, այդ թվում՝ նաև հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների գնալուն՝ վերջիններիս վրա շահութահարկի դրույքաչափեր կիրառելով։ Մինչ այդ որպես գերակա ճյուղ ՏՏ ոլորտի ընկերություններն արտոնության տակ էին, ինչը հարկաբյուջետային գորիծք էր և հարկերից ազատումը կարևոր էր գերակա ճյուղի զարգացման համար»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
- Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
- Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները
- Բանկերի վաճառքի կամ միաձուլման հարցով ԿԲ-ին չեն դիմել. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան