Գրքին ծանոթանալուց հետո որևէ մեկը դժվարություն չի ունենա կանխատեսելու Թուրքիայի քայլերը,Վարուժան Գեղամյան
Տեղի ունեցավ «Թուրքիայի պատմություն. 100-ամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում են ոչ միայն համահեղինակները, այլև գրքով հետաքրքրված անձիք։
Գրքի համահեղինակ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ասաց, որ գրքում ոչ միայն մանրամասն ներկայացվում է Թուրքիա պետության ստեղծման ու զարգացման հիմնական փուլերը, այլև դրա վարած տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները։
«Այս պահին աշխարհում գոյություն ունեցող ամենաարդիական գիրքն է, քանի որ ներառում է հանրապետության հիմնադրումից մինչև 2023թ․-ի ավարտն ընկած ժամակահատվածը։ 100 տարի և նույնիսկ ավելի , քանի որ նախընթաց շրջանն էլ ենք ներառում, որը գաղափարական հիմք ունի։ Այն հնարավորություն է տալիս հասկաանալ այսօրվա Թուրքիայի վարած բազմաթիվ առանձնահատկություններ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում»,- ասաց Գեղամյանը։
Ըստ թյուրքագետի՝ գրքին ծանոթանալուց հետո որևէ մեկը դժվարություն չի ունենա կանխատեսելու Թուրքիայի քայլերը, որոնք այսօր ուղղված են Հայաստանին։
«Թուրքիայի համար Հարավային Կովկասը ներկայացնում է մեծ կարևորություն, որը պայմանավորված է և՛ սահմանակից գոտի լինելով, և՛ Հարավային Կովկասը յուրահատուկ դարպաս է դեպի թյուրքական աշխարհ, ըստ էության մնացել է անփոփոխ։ Հետևաբար, Թուրքիայի արգրեսիվ ծավալապաշտական քաղաքականությունը խոշոր հաշվով փոփոխություն չի կրել»,- հավելեց Գեղամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան