Իշխանությունները փորձում են ճնշումներ գործադրել՝ սպառնալով աշխատանքից ազատել. Տիգրան Աբրահամյան
«Իշխանություններն իրենց հակապետական գործունեության շրջանակներում իրականացնում է մի գործընթաց, որը ոչ միջազգային պրակտիկային է հատուկ, ոչ ՀՀ օրենսդրությանը»,-Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իշխանություններն ակնհայտորեն բռնել են միակողմանի զիջումների ճանապարհը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ տեղեկություններ կան, որ իշխանությունները փորձում են ճնշումներ գործարկել որոշ մարդկանց վրա՝ սպառնալով աշխատանքից ազատել և իրավիճակը հասցրել են բախման։
Աբրահամյանն ասաց, որ ժողովուրդն ընդամենը պահանջում է, որ ցանկացած իշխանություն սահմանազատման գործընթացին մոտենա օրենքի տառին համապատասխան։
«Սա ակնհայտորեն բանակցային գործընթացի մեջ չի տեղավորվում։ Միանշանակ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի անվան տակ իշխանություններն հողերը հանձնելու՝ իր կողմից բազմիցս արած գործընթացի մեջ է»,-հայտարարեց պատգամավորը։
Նա հայտնեց, որ որևէ մեկին հայտնի չէ, թե դեմարկացիայի այս գործընթացն ինչ քարտեզների հիման վրա են գնում։
«1984-88 թվականին կան ընդունված արձանագրություններ, բայց դրանք որևէ ձևով չեն արծարծվում, որովհետև Ադրբեջանը ներկայացրել է իր տարբերակը և այդ տարբերակի դեմ որևէ բան կարծես թե չի կիրառվում»,-ասաց Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լարված իրավիճակ է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ
- ԵԿՄ-ի նշաններով ոմանք իրենց մեքենան քշում են Ոսկեպարի մոտ ճանապարհը փակած ՀՀ քաղաքացիների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան