Չեմ բացառում, որ «Անվախ» դիրքը ևս կանցնի ադրբեջանական վերահսկողության տակ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացի հետևանքով «Անվախ» դիրքն անցնի թշնամուն, որը 2020-ի հուլիսին տավուշյան օպերացիայի ժամանակ հայկական կողմը գրավել էր։
«Այն, ինչի անունն իշխանությունը դնում է դելիմիտացիա, դեմարկացիա, ենթադրում է Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանություններին իջեցված պահանջների կատարում։ Այդ պահանջների մի մասը հանրայնացված են, մի մասը, վստահ եմ, կուլիսներում ընթանում են, չեմ բացառում, որ այդ դիրքը ևս կանցնի ադրբեջանական վերահսկողության տակ»,- ասաց Տ. Աբրահամյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ արդյոք Տավուշի մարզի Մովսես գյուղի վերջում գտնվող «Անվախ» դիրքն էլ կանցնի թշնամուն։
Նա նշեց, որ, ամեն դեպքում, եղած գործընթացի, բանակցությունների տրամաբանությունն այն է, որ Հայաստանը որևէ բան չի ստանում, միայն հանձնում է, իսկ Ադրբեջանը իր ներկայացրած ամենալայն օրակարգով ստանում է Հայաստանի տրամադրած զիջումները տարածքի տեսքով։
Հիշեցնենք, որ «Անվախ» դիրքն այն դիրքն է, որը 2020 թվականի հուլիսյան դեպքերից հետո անցավ հայկական զինուժի տնօրինության տակ։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները փորձում են ճնշումներ գործադրել՝ սպառնալով աշխատանքից ազատել. Տիգրան Աբրահամյան
- Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
- Սա նշանակում է՝ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան
- Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
- «Անվախ» դիրքի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է հերթական հարձակումը և կորուստներով հետ է շպրտվել. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան