Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան
Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս։ Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։
Թե Գորիսից ուր են գնալու ռուս խաղաղապահները, հստակ չէ։ Նախորդող օրերին ադրբեջանական մամուլում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ ռուսական կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս էր գալիս Ադրբեջանով։
- Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնականը հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման որոշում է ընդունել։
- Խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր 5 տարի ժամկետով՝ 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։
- Խաղաղապահների թիվը 1960 էր, իսկ մանդատի վերաբերյալ փաստաթուղթ կողմերի միջև այդպես էլ չէր ստորագրվել, նոյեմբերի 9-ի փաստաթղթով նրանք պետք է կանգնեին Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծին, ինչպես նաև հսկեին Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան