Իշխանության կողմից մեծաքանակ կեղծ լուրերի դաշտ ուղղորդելը ցույց է տալիս իշխանության ներսում առկա խորը մտահոգությունը. Աբրահամյան
«Իշխանության տոտալ տեղեկատվական ակտիվությունն ու այդ համատեքստում մեծաքանակ կեղծ լուրերի դաշտ ուղղորդելը ցույց է տալիս իշխանության ներսում առկա խորը մտահոգությունը:
Այդ ներքին վախերը ոչ թե պայմանավորված են իրենց հակապետական գործունեությամբ, այլ նրանով, որ հանրությունը դրա դեմ ընդվզում է»,- նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, այս փուլում փաշինյանական իշխանությունը փորձում է ուժային տարբեր թևերից և ոչ ֆորմալ կառույցներից դավաճանական խմբեր ձևավորել և հանրային դիմադրությունը ճնշելու խմբեր կամավորագրել:
«Դրանց նպատակն է «հասարակական կարգի պահպանության» կեղծ կարգախոսի տակ ահաբեկել և տներ ուղարկել սեփական տան պաշտպանության համար ոտքի հելած մեր հայրենակիցներին»,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան