Այս իշխանությունը ցանկանում են մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը սահմանազատման հարցն արագ կարգավորել. Գասպարյան
«Իշխանությունը գնում է հող հնաձնելու։ Կա՛մ մեր ժողովուրդը կզարթնի և կգա միասնաբար ոչ կասի՝ նվազագույնը գործընթացը կերկարաձգելու և օբյեկտիվորեն նորմալ իր բնականոն հունով ընթանալու համար, կամ ոչ»,-Ոսկերապարոմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
Նա հայտնեց, որ կա սահմանազատման ԵԱՀԿ չափորոշիչներ, որոնց ոչ մի կետ ՀՀ իշխանությունները չեն պահել, այլ երկու անձի պայմանավորվածության հիման վրա գործընթաց է գնում
Նա հյատնեց, որ սահմանազատման գործընթացում հայկական կոմղից ո՛չ քարտեզագիրներ են ներգրավված, ո՛չ մասնագետներ, այլ վարչական ղեկավարներ։
«Այս գործընթացը խորքային գործընթաց է, պարզապես այս իշխանությունները տեղիք տալով Ադրբեջանի ճնշումներին ցանկանում են մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելն այս խնդիրն շատ արագ կարգավորել, լուծել, որը չի բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից»,-հայտարարեց Գասպարյանը։
Նա հայտարարեց, որ սահմանազատումն նման փնթի, չկարգավորված, հակաօրինական ձևով չեն անում։
«Սահմանազտումը չի ենթադրում մարդկանց սեփականության նվիրում»-հայտարարեց Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիներին առանց նկարահանման իրավունքի թույլ տվեցին մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Բագրատ Սրբազանի հորդորով Ոսկեպարում ծափողջույններ հղեցին Գրիգոր Խաչատուրովին
- Ոսկեպար են ժամանել ԱԱԾ սևազգեստ հատուկջոկատայինները
- Իշխանությունները փորձում են ճնշումներ գործադրել՝ սպառնալով աշխատանքից ազատել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան